Ճամփորդություն
Քայլ 1
Եթե ճանապարհորդության ժամանակ Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
Անհապաղ զանգահարել Ձեր պայմանագրում կամ քարտի վրա նշված աջակցող կազմակերպության հեռախոսահամարով` +7 (495) 775-09-99 և փոխանցել հետևյալ տեղեկությունները.
- Ձեր անունը, ազգանունը և հայրանունը:
- Ապահովագրական պայմանագրի համար, վավերականության ժամկետը և տարածքը:
- Ինչ է Ձեզ հետ պատահել և ինչպիսի օգնություն է Ձեզ անհրաժեշտ:
- Որտեղ եք Դուք գտնվում և Ձեր կոնտակտային համարը:
Աջակցող կազմակերպության աշխատակիցները կկազմակերպեն օգնության տրամադրումը: Եթե Դուք չեք կարողանում կապնվել շուրջօրյա դիսպետչերական կենտրոնի նշված հեռախոսահամարով մինչև բժշկին դիմելը, ապա Դուք պետք է դա անեք առաջին իսկ հնարավորության դեպքում:
Միայն աջակցող կազմակերպության շուրջօրյա դիսպետչերական կենտրոն ժամանակին դիմելը կապահովի որակյալ բժշկական կամ այլ անհետաձգելի օգնություն առանց Ձեր կողմից որևէ վճարումներ կատարելու:
Քայլ 2
Եթե Դուք ինքնուրույն եք կատարել ապահովագրական պատահարի հետ կապված ծախսերը
Վերցրեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ձեր կողմից կատարված ծախսերի փոխհատուցման հարցը դիտարկելու համար, և Հայաստան վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացրեք Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերի բնօրինակները.
- Բժշկական կամ այլ հաստատության տեղեկանք/հաշիվ (ֆիրմային բլանկի վրա կամ համապատասխան կնիքով), որտեղ պետք է նշված լինի հիվանդի անունը, ազգանունը, բժշկական եզրակացությունը, բժշկական օգնության կամ այլ ծառայությունների դիմելու ամսաթիվը (բժշկական ծառայությունների), բուժման տևողությունը համապատասխան բուժման պրոցեսների ժամկետներով, արժեքներով և վճարման ենթակա ամբողջ գումարը:
- Բուժման հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը՝ կցված կտրոններով, որոնք պետք է կնքված լինեն դեղատան կնիքով: Պետք է լինի մանրամասն ցանկ՝ յուրաքանչյուր բուժանյութի գնով:
- Լաբորատոր հետազոտությունների բժշկական ուղեգիրները՝ կցված լաբորատոր հետազոտությունների հաշիվ-ապրանքագիրը համապատասխան ամսաթվով և մատուցված ծառայությունների գներով:
- Բուժման, ինչպես նաև դեղորայքի և այլ ծառայությունների համար կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր (վճարման շտամպ, գումարի ստացման հավաստում կամ բանկային փոխանցման հաստատում)
Ճանապարհորդները, որոնք օգտագործում են բժշկի կողմից նշանակված դեղորայք, պետք է ունենան բավարար քանակի դեղորայք ճանապարհորդության ժամանակահատվածի համար: Ցանկալի է Ձեզ հետ ունենաք ախտորոշման տվյալները, բուժանյութի օգտագործման չափաբաժինը, գրություն տվյալ պահին այնպիսի առողջական խնդիրների մասին, որոնք կարող են պահանջել արտահերթ բժշկական միջամտություն/գործողություններ: Եթե Դուք օգտագործում եք ակնոցներ կամ լինզաներ, վերցրեք Ձեր հետ լրացուցիչ զույգ, կամ Ձեր հետ ունեցեք դեղատոմսը:
Հնարավոր է, որ կպահանջվեն նաև փաստաթղթերի թարգմանությունները:
Հաշվի առեք, որ վերոհիշյալ կետերից որևէ մեկի չկատարումը հիմք է Ձեր կողմից ներկայացված հատուցման հայտի մերժման համար:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կոնտակտ կենտրոն (012) 88 88 88: