Ընկերության մասին
Էջը թարմացվել է 23.05.2023 11:44
ISO 27001:2013 վկայական (pdf, 37 kb)
Ապահովագրական գործակալներ (pdf, 281 kb)
ISO 9001-2015 վկայական (pdf, 865 kb)
Ներքին կազմակերպական կառուցվածք (pdf, 86 kb)
«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է զանազան ապահովագրական ծառայություններ բազմաթիվ տեսակի ռիսկերից պաշտպանելու նպատակով:
Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ անվանմամբ և գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «Ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: 2022 թվականի դեկտեմբերին Ընկերությունը վերանվանվել է «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության։
ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությունը ունի շուկայում ամենամեծ կանոնադրական կապիտալը՝ այն կազմում է 4,5 միլիարդ դրամ (10,8 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերությունում աշխատում է ավելի քան 2100 մարդ, այդ թվում մոտ 1800 ապահովագրական գործակալներ: Նրանցից շատերը Հայաստանի ապահովագրական շուկայի լավագույն մասնագետներից են:
2011 թվականի դեկտեմբերին Ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության վկայականը: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը: 2016 թվականից ընկերությունում գործել է նորագույն ISO 9001:2015 վկայականը, որը տրվել էր Բրիտանիայի Ստանդարտների Ինստիտուտի (BSI) կողմից: 2018 թվականից TUV ընկերության կողմից տրվել է նաև տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանության ISO 27001:2013 վկայականը:
Գործունեության ընդամենը երեք տարվա ընթացքում Ընկերությունը կարողացավ գրավել առաջատարի դիրքը և այսօր վստահաբար առաջնորդում է շուկան: ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն ունի սպասարկման կետերի ամենալայն ցանցը և ներկայացված է ՀՀ ողջ տարածքում, ունի հաճախորդների սպասարկման 23 գրասենյակ, այդ թվում 5 գրասենյակ Երևանում, և 18 մարզերում: Երևանում գործում է Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոն, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ կարգավորել ապահովագրական պատահարները:
Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոնի հիման վրա գործում է բազմաալիք կոնտակտ կենտրոն, որի աշխատակիցները շուրջօրյա ընդունում են հայտեր ապահովագրական պատահարների մասին, ինչպես նաև հաճախորդներին տրամադրում են հայտերի կարգավորման հարցերով տեղեկատվական աջակցություն: 2012 թվականի մայիսին սկսեց գործել անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոնը, որտեղ ընկերության հաճախորդները կարող են կարգավորել հայտերը կապված առողջությանը պատճառած վնասների հետ, ինչպես նաև ստանալ ընկերության բարձրակարգ բժիշկ-փորձագետների խորհրդակցություն:
2020 թվականից հաճախորդների սպասարկման բոլոր գործառույթները՝ պայմանագրերի ձեռքբերումից մինչև հայտերի կարգավորում, իրականացվում են նաև առցանց եղանակով՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին սպասարկվել հեռահար։ Կայքում գործում է առցանց խանութ, առկա է պայմանագրերի առցանց վճարման համակարգ, առցանց ծառայություններ էջում ներկայացված են բոլոր ինքնուրույն լրացվող դիմումները՝ պայմանագրի կնքման, դադարեցման, հատուցում ստանալու, բոնուս-մալուս դասի վերանայման և այլն։ Ներդրվել է նաև պատահարների հեռահար սպասարկման համակարգ։ Առողջության ապահովագրության մասով հնարավոր է բացել բժիշկին այցելելու հայտ և լրացնել առողջության ապահովագրության գծով ծախսերի հատուցման դիմում։
Ընկերությունն առաջինը Հայաստանում՝ 2013 թվականին ստեղծել է ապահովագրական պրոդուկտների առցանց վաճառքի համակարգ։ Առաջատար ենք նաև առցանց կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակով՝ մեր բաժինը շուկայում կազմում է մոտ 50%։