liga insurance

Բաժնետերեր և ներդրողներ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ընկերության միանձնյա բաժնետերն է հանդիսանում «Ավոդոկա Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ն: Մասնակցության չափը` 100%:

Ընկերության անուղղակի նշանակալից մասնակից են հանդիսանում Վասիլեիոս Մումուլիդիսը և «Բրոլիդիքս Հոլդինգս» ՍՊԸ-ն, որոնք հանդիսանում են «Ավոդոկա Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի բաժնետերեր՝ Վասիլեիոս Մումուլիդիսին պատկանում է 95.6%, «Բրոլիդիքս Հոլդինգս» ՍՊԸ-ին` 4.3%։


«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ հիմնադրվել է 2008 թվականին «ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» անվանմամբ: 2008 թվականի մայիսի 20-ին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ին տրվել է ոչ կյանքի ապահովագրություն իրականացնելու Լիցենզիա ԱՊՈ N0009:

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ բաժնետեր և ներդրող հանդիսացող «Ավոդոկա Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ն իրավունք ունի ստանալ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը գրավոր դիմումի հիման վրա` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն կամ ուղարկվել փոստով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ գլխամասային գրասենյակ հետևյալ հասցեով` ՀՀ, 0001, Երևան, Հյուսիսային պողոտա 1:

Ընկերության նշանակալից մասնակցի հետ ապահովագրության պայմանագրեր չեն կնքվել: