company logo

ՃՏՊ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ավտո

Ներբեռնվող փաստաթղթեր
ՃՏՊ ՈՒՂԵՑՈՒՅՑՃՏՊ ՎԻԴԵՈ ՈՒՂԵՑՈՒՅՑԼՐԱՑՆԵԼ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

ՁԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՏՊ ԴԵՊՔՈՒՄ


ՃՏՊ-ի վայրում գործողությունների կարգը սահմանված է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններով, որովհետև ըստ օրենսդրության, բոլոր ավտոսեփականատերերը պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր: Գործողությունների ստանդարտ կարգը հետևյալն է.

  • Անմիջապես կանգնեցրեք ավտոմեքենան և միացրեք վթարային լուսային ազդանշանը:
  • Զանգահարեք ճանապարհային ոստիկանություն
  • Մի՛ տեղաշարժեք ավտոմեքենան և ոչինչ ձեռք մի տվեք պատահարի վայրում (վթարի հետ կապված առարկաները) մինչև ճանապարհային ոստիկանության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ապահովագրական ընկերության աշխատակցի ներկայացուցչի ժամանումը
  • Տուժածներին Ձեր ավտոմեքենայով հիվանդանոց փոխադրելու անհրաժեշտության դեպքում նախապես՝ վկաների ներկայությամբ, լուսանկարեք վթարի պատկերը՝ ավտոմեքենաների փոխադարձ դիրքը, վնասվածքները, հետքերը և պատահարի հետ կապված մյուս առարկաները
  • Պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ քան 40 րոպեների ընթացքում զանգահարեք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով և ծանուցեք պատահարի մասին, պատասխանելով մեր աշխատակցի հարցերին
  • Անհրաժեշտ է կատարել ապահովագրական ընկերության ներկայացուցչի հրահանգները

ԱՊՊԱ-ի մասին օրենքի համաձայն ՃՏՊ տեղի ունենալուց հետո 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է լրացնել ԱՊՊԱ հատուցման դիմումը և ներկայացնել փաստաթղթերի պահանջված ցանկը: Բոլոր հնարավոր տարբերակները ներկայացված են ստորև.

ՃՏՊ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

Պարզեցված կարգը ընտրելու դեպքում կարելի է չսպասել ապահովագրական ընկերության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ժամանմանը պատահարի վայր: Սակայն տվյալ կարգով կարելի է առաջնորդվել, եթե ՃՏՊ-ն համապատասխանում է հետևյալ պահանջներին.

  • ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
  • ՃՏՊ-ի դեպքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,
  • Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
  • Տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 դրամ
  • ASWA հավելվածով պատահարը ձևակերպելու դեպքում Երևանում ակնկալվող վնասի հատուցման չափը չպետք է գերազանցի 200,000 դրամ։

ՃՏՊ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՏԱՐԲԵՐԱԿ

Ստանդարտ ընթացակարգը կիրառվում է, եթե․

  • Մեղավոր կողմը պարզ չէ
  • Պատճառված վնասը գերազանցում է պարզեցված տարբերակով նախատեսված հատուցման առավելագույն գումարը
  • Վնասվել է ավելի քան 2 ավտոմեքենա
  • Ավտոմեքենաներից բացի վնասվել է նաև այլ գույք
  • Վնաս է պատճառվել որևէ անձի առողջությանը կամ կյանքին։

Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք բեռնել՝ սեղմելով <ՃՏՊ ուղեցույց> կոճակը կամ ուղղակի ԴԻՏԵՔ տեսաձեռնարկը սեղմելով այստեղ:

ԿԱՐԵՎՈՐ Է.

  • ԱՊՊԱ համակարգում տուժողները ստանում են ապահովագրական հատուցում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունից:
  • Եթե վարորդը հնարավորություն չունի պատահարը ձևակերպելու իր հեռախոսի կիրառմամվ՝ aswa հավելվածի միջոցով․ ապա անհրաժեշտ է մեքենայում ունենալ Համաձայնեցված հայտարարագրի ձևաթուղթը։ Այն հնարավոր է վերցնել նաև մեր ընկերության ցանկացած գրասենյակից կամ գործակալից:
  • Չմոռանաք, որ ստորագրված համաձայնեցված հայտարարագիրը և լուսանկարների ֆայլերը պետք է փոխանցել տուժող վարորդին, իսկ նա իր հերթին պետք է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնի առցանց դիմում և լուսանկարները կցի այդ դիմումին: Մենք նախատեսել ենք ՃՏՊ-ի վայրում նկարահանած տեսանյութերի ֆայլերը փոխանցելու տեխնիկական միջոցներ առցանց դիմումը լրացնելու էջում
  • Այսուհետ ավտովթարները, որոնց արդյունքում պատճառվել է մինչև 100,000 դրամ վնաս, հնարավոր է գրանցել ASWA բջջային հավելվածով
  • ASWA բջջային հավելվածով պատահարը ձևակերպելու դեպքում հատուցման դիմումն ինքնաշխատ է ներկայացվում ապահովագրական ընկերություն, այսինքն Դուք ազատվում եք դիմում լրացնելու անհրաժեշտությունից։

«ASWA» բջջային հավելվածի հղումներ

«App Store» հարթակում

«Google Play Store» հարթակում

ԱՊՊԱ-ի գծով հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Ֆիզիկական անձի համար․

  • Անձնագիր
  • Տեխ. անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
  • Լիազորագիր (տրված սեփականատիրոջ կողմից)
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն

Իրավաբանական անձի համար․

  • Դիմումատուի անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • Տեխ. անձնագիր
  • Տեխ. անձնագրի ներդիր (եթե շահագործվում է այլ համարանիշով կամ որպես տաքսի)
  • Պետ. ռեգիստրի վկայական
  • ՀՎՀՀ
  • Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • Ղեկավարի անձնագրի պատճեն
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

Նախարարության աշխատակազմի համար․

  • Դիմումատուի անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • Տեխանձնագիր
  • Լիազորագիր (տրված Աշխատակազմի ղեկավարի կողմից)
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

Ոչ առևտրային կազմակերպության (կամ բանկի), որոնք չունեն պետ. ռեգիստրի վկայական․

  • Դիմումատուի անձնագիր
  • Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • Ղեկավարի անձնագրի պատճեն
  • Տեխ. անձնագիր
  • Տեխ. անձնագրի ներդիր (առկայության դեպքում)
  • Վարորդի վարորդական վկայական
  • Գրանցման վկայական (լիցենզիա)
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

Նշված բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո դիմումը համարվում է ընդունված և սկսվում է հատուցման օրերի հաշվարկը

ԱՊՊԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅԼ ԼՐԱՑՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ․

Թվարկված դիմումների առցանց տարբերակները կարող եք լրացնել <ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ> էջում

ԿԱՍԿՈ-ի գծով հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

ՃՏՊ տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում լրացրեք ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը.

  • Անձնագիր
  • ԿԱՍԿՈ պայմանագիր
  • Եթե դիմում է ոչ սեփականատերը՝ լիազորագիր՝ ֆիզիկական անձանց դեպքում հաստատված նոտարով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գլխավոր տնօրենի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով
  • Արձանագրության և որոշման պատճենները կամ վարչական իրավախախտման սահմանումը
  • Պետական գրանցման վկայականը
  • ՃՏՊ-ի ժամանակ մեքենան վարողի վարորդական վկայականը:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով: