Աշխատանք
Մենք միշտ ունենք հետաքրքիր առաջարկներ
Ինչպես գիտեք ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն ամենախոշորն է Հայաստանում: Մենք ունենք գրասենյակների ամենամեծ ցանցը, ավելի քան 350 հաստիքային աշխատակից, և ամենաշատ գործակալների, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովագրությունը Հայաստանում դառնում է ավելի հասանելի, որակյալ և հուսալի:
Զարգացած երկրներում ապահովագրությունը վաղուց դարձել է կյանքի անբաժանելի մաս: Մենք դեռ հեռու ենք արևելյան երկրներից, սակայն վստահ քայլեր ենք անում մեր երկրում քաղաքակիրթ ապահովագրական մշակույթ ձևավորելու, քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու ուղղությամբ: Ահա թե ինչու մենք միշտունենք հետաքրքիր առաջարկներ ամենատարբեր մասնագիտություններ և միանգամայն տարբեր սպասումներ ունեցող մարդկանց համար:
Ո՞ր հատկանիշներն ենք մենք կարևորում
Ու՞մ համար են միշտ բաց մեր ընկերության դռները.
Համաձայնվեք, որ ժամանակակից աշխարհում, բիզնեսում և տնտեսության մեջ գրեթե չկան հեշտ խնդիրներ և պարզ լուծումներ: Այսօր ամենուր պահանջվում են նոր մոտեցումներ, նոր տաղանդներ, հինը նորովի արժևորելու, ավելի մեծ նպատակներ առաջադրելու և համարձակ լուծումներ տալու անհրաժեշտություն:
Եվ այսպես մենք որոնում ենք մարդկանց, ովքեր
- Ազնիվ են, աշխատասեր ու սրտացավ,
- Սիրում են սովորել եւ պատրաստ են թիմում աշխատել,
- Ընդունակ են առաջարկել նոր մտքեր և հիմնավորել դրանց նպատակահարմարությունը,
- Կարող են սահմանել հավակնոտ նպատակներ և հասնել դրանց կատարմանը,
- Կարող են լուծել բարդ խնդիրներ և պատրաստ են ստանձնել պատասխանատվություն:
Եթե Դուք օժտված եք այս ունակություններից գոնե մի քանիսով, վստահ եք Ձեր ուժերին և եթե Ձեզ հետքրքրիր է ապահովագրության ոլորտն, ապա իմացեք, որ Ձեզ սպասում են ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունում:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Կայուն աշխատանք խոշոր և հեղինակավոր ընկերությունում, և դա, անշուշտ, պատվաբեր է:
- Մրցունակ աշխատավարձ և արդար պարգևատրման համակարգ:
- Դառնալ մեծ ու կենսուրախ աշխատակազմի անդամ, ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթություններ և ստեղծել ամուր կապեր:
- Մասնակցել տարբեր դասընթացների հետագա մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման համար:
- Յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում ենք մասնագիտական աճի իրական հնարավորություններ:
Հետաքրքրե՞ց Ձեզ մեր թիմին միանալու հեռանկարը: Եթե այո, ապա հենց հիմա կարող եք դիմել, սեղմելով այստեղ։
Մեր հեռախոսահամարն է +(374 60) 62-20-20, լրացուցիչ 1720