liga insurance

Աշխատանք

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Մենք միշտ ունենք հետաքրքիր առաջարկներ


Ինչպես գիտեք ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն ամենախոշորն է Հայաստանում: Մենք ունենք գրասենյակների ամենամեծ ցանցը, ավելի քան 350 հաստիքային աշխատակից, և ամենաշատ գործակալների, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովագրությունը Հայաստանում դառնում է ավելի հասանելի, որակյալ և հուսալի:


Զարգացած երկրներում ապահովագրությունը վաղուց դարձել է կյանքի անբաժանելի մաս: Մենք դեռ հեռու ենք արևելյան երկրներից, սակայն վստահ քայլեր ենք անում մեր երկրում քաղաքակիրթ ապահովագրական մշակույթ ձևավորելու, քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու ուղղությամբ: Ահա թե ինչու մենք միշտունենք հետաքրքիր առաջարկներ ամենատարբեր մասնագիտություններ և միանգամայն տարբեր սպասումներ ունեցող մարդկանց համար:


Ո՞ր հատկանիշներն ենք մենք կարևորում


Ու՞մ համար են միշտ բաց մեր ընկերության դռները.


Համաձայնվեք, որ ժամանակակից աշխարհում, բիզնեսում և տնտեսության մեջ գրեթե չկան հեշտ խնդիրներ և պարզ լուծումներ: Այսօր ամենուր պահանջվում են նոր մոտեցումներ, նոր տաղանդներ, հինը նորովի արժևորելու, ավելի մեծ նպատակներ առաջադրելու և համարձակ լուծումներ տալու անհրաժեշտություն:


Եվ այսպես մենք որոնում ենք մարդկանց, ովքեր

  • Ազնիվ են, աշխատասեր ու սրտացավ,
  • Սիրում են սովորել եւ պատրաստ են թիմում աշխատել,
  • Ընդունակ են առաջարկել նոր մտքեր և հիմնավորել դրանց նպատակահարմարությունը,
  • Կարող են սահմանել հավակնոտ նպատակներ և հասնել դրանց կատարմանը,
  • Կարող են լուծել բարդ խնդիրներ և պատրաստ են ստանձնել պատասխանատվություն:

Եթե Դուք օժտված եք այս ունակություններից գոնե մի քանիսով, վստահ եք Ձեր ուժերին և եթե Ձեզ հետքրքրիր է ապահովագրության ոլորտն, ապա իմացեք, որ Ձեզ սպասում են ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունում:


Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Կայուն աշխատանք խոշոր և հեղինակավոր ընկերությունում, և դա, անշուշտ, պատվաբեր է:
  • Մրցունակ աշխատավարձ և արդար պարգևատրման համակարգ:
  • Դառնալ մեծ ու կենսուրախ աշխատակազմի անդամ, ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթություններ և ստեղծել ամուր կապեր:
  • Մասնակցել տարբեր դասընթացների հետագա մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման համար:
  • Յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում ենք մասնագիտական աճի իրական հնարավորություններ:


Հետաքրքրե՞ց Ձեզ մեր թիմին միանալու հեռանկարը: Եթե այո, ապա հենց հիմա կարող եք դիմել, սեղմելով այստեղ։


Մեր հեռախոսահամարն է +(374 60) 62-20-20, լրացուցիչ 1720