liga insurance
vector

Գյուղատնտեսություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Մեկնարկելով 2019 թվականի սեպտեմբերի 30-ից՝ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղացիական տնտեսություններին ապահովագրելու իրենց պտղատու այգիները, դաշտերը, հողատարածքները մի շարք բնական վտանգավոր երևույթներից:

Գյուղացիական տնտեսությունները կարող են ապահովագրել հետևյալ մշակաբույսերը ՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, հացահատիկ (աշնանացան և գարնանացան՝ ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, բալ և կեռաս։

Ապահովագրական ռիսկեր

Գործող Պայմանների համաձայն, ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա ռիսկերն են.

  • Գարնանային ցրտահարություն, որը սառեցման կետից ցածր ջերմաստիճանի պատճառով ծառերի և մշակաբույսերի հատվածների հյուսվածքների՝ բողբոջների, ծաղիկների, փոքր պտուղների սառեցումն է, ընդ որում՝ վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բույսերը ձմեռային հանգստից հետո վերականգնում են իրենց վեգետացիան։
  • Կարկտահարություն, որը սովորաբար անձրևի և/կամ քամու հետ ուղեկցվող գնդաձև սառցե կտորների տեսքով մթնոլորտային տեղումներն է, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ծառերի և մշակաբույսերի հատվածների հյուսվածքներին՝ հանգեցնելով բերքատվության կրճատմանը։
  • Հրդեհ՝ անվերահսկելի բռնկում և այրում, որն առաջանում է բնական գործոնների պատճառով՝ ներառյալ բարձր ջերմաստիճանը, կայծակի հարվածը: Գործող Պայմանների համաձայն՝ հրդեհի ռիսկը վերաբերում է բողբոջների, ծաղիկների, պտուղների վնասմանը հրդեհի հետևանքով (ծուխ, մուր), ինչպես նաև հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասին և չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։
  • Երաշտ, որը տեղումների արդյունավետ քանակի բացակայությունն է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Կախված մշակաբույսի տեսակից՝ հնարավոր է նաև համակցված ռիսկերով ապահովագրություն․ գյուղատնտեսը կարող է մեկ ապահովագրության պայմանագրով իր հողատարածքը միանգամից ապահովագրել երկու նշված ռիսկերից և ստանալ 10% զեղչ:

Կարևոր է․

Չնշված այլ գործոնների ազդեցության հետևանքով հասցված վնասը չի փոխհատուցվելու ապահովագրական ընկերության կողմից։

Գործողության տարածք

Ապահովագրությունը, կախված ռիսկերից և մշակաբույսերից, գործում է ՀՀ հետևյալ մարզերում․

  • «կարկտահարության և հրդեհ» ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
  • «կարկտահարություն» ռիսկից խնձորի, հացահատիկի, սալորի, կարտոֆիլի, բալի, կեռասի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
  • «գարնանային ցրտահարություն» ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
  • «երաշտ» ռիսկից հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող չոռոգվող հողատարածքների վրա:

Կարևոր է․

  • Մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության պայմանագրի ներքո գտնվող հողատարածքը պետք է ապահովագրվի ամբողջությամբ:
  • Յուրաքանչյուր հողատարածքի ապահովագրության համար սահմանված է ապահովագրական գումարի 15%-ի չափով չհատուցվող գումար։

Ապահովագրության ժամկետ

2026 թվականին բերքի համար ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել հետևյալ ժամկետով.

Մշակաբույս Ռիսկ Պայմանագրի կնքման վերջնաժամկետ Պայմանագրի գործողության ժամկետ
Ծիրան Կարկտահարություն և հրդեհ Մարտի 25 Ապրիլի 1 – Օգոստոսի 25
Գարնանային ցրտահարություն Մարտի 31 Մարտի 1 – Օգոստոսի 25
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ Մարտի 25 Մարտի 1 – Օգոստոսի 25
Խաղող Կարկտահարություն և հրդեհ Մարտի 25 Ապրիլի 1 – Հոկտեմբերի 30
Գարնանային ցրտահարություն Մարտի 25 Մարտի 1 – Հոկտեմբերի 30
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ Մարտի 25 Մարտի 1 – Հոկտեմբերի 30
Դեղձ Կարկտահարություն և հրդեհ Մարտի 25 Ապրիլի 1 – Հոկտեմբերի 10
Գարնանային ցրտահարություն Մարտի 15 Մարտի 1 – Հոկտեմբերի 10
Գարնանային ցրտահարություն ու Կարկտահարություն և հրդեհ Մարտի 15 Մարտի 1 – Հոկտեմբերի 10
Խնձոր Կարկտահարություն Մայիսի 31 Մայիսի 1- Հոկտեմբերի 10
Հացահատիկ գարնանացան
(ցորեն/գարի/վարսակ)
Կարկտահարություն Մայիսի 20 Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1
Կարկտահարություն և հրդեհ Մայիսի 20 Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1
Երաշտ Մայիսի 31 Մայիսի 1 – Հոկտեմբրի 1

Երաշտ և Կարկտահարություն

Երաշտ և Կարկտահարություն և հրդեհ

Մայիսի 20 Ապրիլի 1 – Հոկտեմբրի 1
Վաղահաս կարտոֆիլ Կարկտահարություն Մայիսի 31 Մարտի 20 – Օգոստոսի 1
Գարնանային ցրտահարություն Մարտի 10
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն Մարտի 10
Միջին-վաղահաս, միջին ուշահաս և ուշահաս կարտոֆիլ Կարկտահարություն Մայիսի 31 Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1
Գարնանային ցրտահարություն Մարտի 20
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն Մարտի 20
Ձմերուկ, սեխ Կարկտահարություն Մայիսի 31 Մայիսի 1 – Հոկտեմբերի 1
Սալոր Կարկտահարություն Մայիսի 31 Ապրիլի 1 – Սեպտեմբերի 1
Գարնանային ցրտահարություն Մարտի 20
Գարնանային ցրտահարություն և կարկտահարություն Մարտի 20
Բալ և կեռաս Վաղահաս և միջահաս Կարկտահարություն Մայիսի 31 Մայիսի 1 – Հուլիսի 1
Ուշահաս Մայիսի 1 – Սեպտեմբերի 1



Ապահովագրավճարի չափը և վճարումը


Ապահովագրավճարի չափը կախված է համայնքից, մշակաբույսից, ապահովագրվող ռիսկից/ռիսկերից:


Ապահովագրավճարի սակագների վերաբերյալ մանրամասները ներկայացված են Պայմանների Հավելված 2-ում։


Կարևոր է․

Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Մասնավորապես․

  • 40% սուբսիդիա ծիրանի և հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, վարսակ) համար,
  • 60% սուբսիդիա մնացած մշակաբույսերի համար՝ անկախ ընտրված ռիսկերից՝ ներառյալ համակցված ռիսկերը


Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Հողամասի սեփականության վկայական
  • Վարձակալության պայմանագիր կամ իրավական այլ փաստաթղթեր

Ուզու՞մ եք իմանալ ավելին:


Մենք ուրախ կլինենք պատմել Ձեզ գյուղատնտեսության ապահովագրության մասին և կօգնենք արագ ձևակերպել վկայագիրը:
Զանգահարե՛ք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով կամ գրե՛ք [email protected] հասցեին: