liga insurance

Առևտրային գույք

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Գույքի ապահովագրություն

Գույքն ապահովագրված է վարկի մնացորդի չափով։

Ոչ պայմանական չհատուցվող գումար (յուրաքանչյուր և ցանկացած պատահարի համար)

Ապահովագրական գումարի 1% (նվազագույնը 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ)


* Գազա-բենզալցակայանների դեպքում (սույն Պայմանագրերով ապահովագրված բոլոր ռիսկերի/պատահարների դեպքում) չհատուցվող գումարը կազմում է Ապահովագրական գումարի 2% (նվազագույնը 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ)

Ապահովագրական պատահարներ

Ապահովագրված գույքի կորուստ/ոչնչացում և/կամ վնասում հետևյալ իրադարձությունների արդյունքում.

  1. Հրդեհ (այդ թվում՝ էլ. հոսանքի տատանման, լարման կտրուկ բարձրացման կամ կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի արդյունքում գույքին պատճառված վնաս,)
  2. Կայծակնահարություն (պայմանով, որ ապահովագրության օբյեկտների վրա առկա են կայծակնահարության հետքեր` նյութի հալում, դեֆորմացում, ծակում, գույնի փոխում և այլն, պայթյուն,
  3. Տարերային աղետներ (ուժգին քամի, տայֆուն, փոթորիկ, մրրիկ, ջրհեղեղ, հեղեղում, կարկուտ, տվյալ տեղանքին ոչ հատուկ մթնոլորտային տեղումներ, ապահովագրության օբյեկտի կայծակնահարություն, սողանք, փլվածք, սելավ, ձյան հուսին),
  4. Բախում և հարված (տրանսպորտային միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում, ապահովագրության օբյեկտի վրա ծառերի վայր ընկնելը, թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի և/կամ սառույցի/ձյան վայր ընկնելը),
  5. Վնասվածք ջրից (ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու կամ հրդեհամարման համակարգերի վթարի, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում նշված համակարգերի վնասման պատճառով ջրից վնասում, հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում),
  6. Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, կոտրանքով գողություն (գողության փորձ), կողոպուտ, ավազակային հարձակում, պայմանով, որ Ապահովադիրը անմիջապես դիմել է գողության, կողոպուտի և/կամ ավազակության փաստի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու պարտավորություն ունեցող մարմիններին և վերոնշյալ մարմինների կողմից այդ դիմումը ընդունվել է և կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին,
  7. Դիտավորյալ վնասներ երրորդ անձանց կողմից,
  8. Ապակիների վնասվածք/կոտրում (պայմանով, որ այն առաջացել է հրդեհի, պայթյունի, տարերային աղետների, երրորդ անձանց հակաօրինական գործողությունների կամ կայծակնահարության հետևանքով)

Պայմանագրի հատուկ դրույթ

Սույնով կողմերը համաձայնվում են, որ այն դեպքում, երբ Ապահովագրվող գույքը/օբյեկտը գրավ է դրված Ապահովադրի օգտին, մինչև Ապահովադրի կողմից գրավի պայմանագր/եր/ի դադարեցման մասին պատշաճ գրավոր տեղեկացնելը՝ սույն պայմանագրի համաձայն վճարվելիք ցանկացած հատուցումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, փոխանցվում է Ապահովադրի մոտ Շահառուի անունով բացված թիվ 1570036911000600 հաշվեհամարին և վճարման օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորության գումարի սահմաններում առաջնահերթության կարգով Ապահովադրի հայեցողությամբ ուղղվում է գրավով ապահոված պարտավորություն/ներ/ի կատարմանը՝ ներառյալ վաղաժամկետ կատարմանը կամ Ապահովագրվող գույքի/օբյեկտի վերանորոգմանը/վերականգնմանը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն պայմանագրով Ապահովագրվող գույքի/օբյեկտի ապահովագրությունն իրականացվում է Ապահովադրի պահանջով՝ վերջինիս որպես գրավառուի ռիսկերը զսպելու նպատակով։

Պարտադիր պայմաններ

Պայմանագրի շրջանակներում պարտադիր պայմաններ են հանդիսանում ՝

1.Միջին հատուցման պայմանը`

Գույքի ոչ ամբողջական արժեքով ապահովագրության դեպքում ( Պայմանագրով ապահովագրված գույքի արժեքը գերազանցում է հայտարարագրված ապահովագրական գումարը), ապահովագրական հատուցումը Պայմանագրի շրջանակներում իրականացվում է միջին հատուցման պայմանի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ Ապահովագրողն իրավունք ունի ցանկացած վնաս կամ կորուստ հատուցել ապահովագրական գումարի և ապահովագրված գույքի ամբողջ արժեքի հարաբերությանը համամասնորեն:

2.Նյութական անվտանգության պայմանները՝

2.1. Պայմանագրի շրջանակներում տեղի ունեցած ցանկացած ապահովագրական պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասը կամ կորուստը ենթակա չէ ապահովագրական հատուցման, եթե առկա են ստորև նշված ա) և բ) պայմանները միաժամանակ․
ա) Պայմանագրում նշված ապահովագրության տարածքի արտաքին դռները, պատուհանները և վերնափեղկերը պաշտպանող սարքերը, ինչպիսիք են՝ պատուհանի փականները և սողնակները, չեն գտնվում սարքին և գործարկված վիճակում,
բ) Պայմանագրում նշված ապահովագրության տարածքը գտնվում է առանց հսկողության:
2.2․Պատուհանների փականները, որոնք տեղադրված են բացվածքների կամ ճեղքերի վրա (ինչպիսիք օրինակ վերնափեղկերն են) պետք է փակված լինեն Պայմանագրում նշված ապահովագրության տարածքն առանց հսկողության մնալու դեպքում,

3. Ձայնաազդանշանային համակարգի պարտադիր առկայության և/կամ շուրջօրյա (24 ժամ) պահակային հսկողության պայմանը,
4. ՀՀ ՏԿԱԻՆ պահանջներին համապատասխանող բավարար քանակությամբ կրակմարիչների առկայության և/կամ Հակահրդեհային համակարգի առկայության պայմանները,
5. Պայմանագրում նշված ապահովագրության տարածքի վերանորոգման հետևանքով առաջացած ցանկացած վնասի հատուցումը մերժելու պայմանը,
6. Պայմանագրի կնքման պահին որևիցե հայտնի կամ հայտարարված վնասների բացակայության պայմանը,
7․ Ապահովագրության տարածքում Էլեկտրասնուցման լարերի և սարքավորումների, դրանց մոնտաժման և գործարկման՝ հակահրդեհային և շինարարական պայմաններին համապատասխանելիության պահանջ,
8․ Ապահովագրության տարածքում գտնվող մալուխների և էլեկտրալարերի` օգտագործման անվտանգության կանոններին համապատասխան վիճակում գտնվելու պայմանը (անհրաժեշտության դեպքում դրանք պետք է պահպանվեն նման մալուխների և էլեկտրալարերի համար նախատեսված սարքերի մեջ),
9․ ՀՀ օրենսդրությամբ և տվյալ ոլորտը կարգավորող լիազոր մարմինների կողմից նախատեսված հակահրդեհային անվտանգության, տեխնիկական անվտանգության և սանիտարական կանոնները, նորմերը և պահանջներն անվերապահորեն պահպանելու պայմանը։

Պայմանագրի շրջանակներում Բացառություն են հանդիսանում և հատուցման ենթակա չեն՝
1. Սարքավորումների մեխանիկական վնասվածքները,
2. Հակահրդեհային նորմերի և տեխնիկական պահանջների խախտման հետևանքով առաջացած վնասները,
3․ Բուխարու/թոնրի օգտագործման հետևանքով առաջացած հրդեհի արդյունքում պատճառված վնասները,
4․ Վթարային կարգ ունեցող շենքերին պատճառված վնասները,
5․ Ապահովադրի աշխատակազմի անզգուշությունը, չկանխամտածված սխալները և վերջիններիս կողմից հասցված միտումնավոր վնասները,
6․ Գործադուլների, խռովությունների, քաղաքացիական հուզումների հետևանքով առաջացած վնասները,
7․ Նավթամթերքի տարողությունների լցման/դատարկման ընթացքում առաջացած վնասները (գազա-բենզալցակայանների ապահովագրության դեպքում),
8․ Կորուստները՝ որպես արդյունք այնպիսի գործողությունների, որոնք հետաքննչական մարմինների կողմից որակավորվել են այլ կերպ, քան նշված է սույն Պայմանագրում, կամ որոնք կատարվել են Ապահովադրի կողմից:

Ապահովագրական պատահարի մասին տեղեկացման կարգ

Պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի մասին անհրաժեշտ է անհապաղ (ոչ ուշ քան 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում) հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով +(37412) 88-88-88 շուրջօրյա հեռախոսահամարով:

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող փաստաթղթեր

«Ձեռնարկությունների գույքի և գործունեության ընդհատման հետևանքով առաջացած վնասներից ապահովագրության պայմաններ» (TC750-02-05, խմբագրություն 02):