company logo

Ինչից չի պաշտպանում պայմանագիրը

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50:24

Ներբեռնվող փաստաթղթեր
ԳՆԵԼ ՕՆԼԱՅՆ

Մենք ձգտում ենք դարձնել մեր ապահովագրական ծրագրերը առավելագույնս թափանցիկ, ուստի մենք բացեբաց հայտարարում ենք ապահովագրական ծրագրի հիմնական բացառությունները.

Ճանապարհորդության ապահովագրության ստանդարտ պայմանագրի համաձայն հատուցման ենթակա չեն.

  1. Ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով մեզ հետ չհամաձայնեցված ծախսերը
  2. Ապահովագրված անձի կողմից իրեն միտումնավոր մարմնական վնասվածք հասցնելու դեպքը կամ եթե Ձեր խնդրանքով վնասը Ձեզ հասցվել է այլ անձի կողմից
  3. Եթե Ձեր առողջության վիճակը վատացել է ալկոհոլ, ինչպես նաև թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելու հետևանքով
  4. Վեներական հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի բուժման հետ կապված ծախսերը
  5. Եթե Դուք պրոֆեսիոնալ զբաղվել եք սպորտի վտանգավոր տեսակներով
  6. Եթե Դուք դիմել եք բուժհաստատություն զննման կամ բուժման նպատակով, որն հղիության առաջացման կամ պահպանման հետ է կապված, բացառությամբ մոր և/կամ երեխայի կյանքը փրկելու հետ կապված դեպքերի
  7. Եթե Ձեր այցելության նպատակը բժշկական ծառայություն ստանալն ու նախապես պլանավորած բուժումն է
  8. Հոգեկան հիվանդությունների հետևանքով կամ ուռուցքային հիվանդությունների պատճառով բուժհաստատություն դիմելու դեպքերը, բացառությամբ առաջին անգամ ախտորոշված դեպքերի
  9. Խրոնիկ հիվանդության կապակցությամբ բուժհաստատություն դիմելը, բացառությամբ Ձեր կյանքը փրկելու հետ կապված դեպքերի և այլն:

Հետաքրքրու՞մ է ճամփորդության ապահովագրության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: