company logo

Պրոդուկտի լրիվ նկարագրություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ներբեռնվող փաստաթղթեր
ԳՆԵԼ ՕՆԼԱՅՆ

Մեծ չնախատեսված ծախսերը կարող են դառնացնել ցանկացած ճանապարհորդություն

Արտասահման մեկնողների ապահովագրության վկայագիրը, լինելով էժան, ապահովում է հուսալի պաշտպանություն բժշկական ծառայությունների համար չնախատեսված ծախսերի դեպքում: Բոլորին էլ հայտնի է, որ ճանապարհորդության մեկնած զբոսաշրջիկի նմանատիպ ծախսերը կարող են կազմել մի քանի տասնյակ հազար դոլար:

Մեր ընկերությունը առաջակում է ապահովագրական վկայագրեր արտասահման մեկնող քաղաքացիների համար: Նմանատիպ ապահովագրությունը կօգնի Ձեզ ոչ միայն խնայել Ձեր փողերը, այլ նաև ճիշտ բուժհաստատություն ընտրել արտասահմանում և ազատվել ավելորդ սթրեսից:

Որտեղ էլ գտնվի զբոսաշրջիկը, ապահովագրության պայմանագրով մեր ընկերությունն երաշխավորում է նրան.

  • շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրում
  • բազմատեսակ բժշկական ծառայությունների տրամադրում
  • բուժհաստատության մասնագետի այցելության կազմակերպում
  • բոլոր վարչական հարցերի կարգավորում
  • աջակցություն բժշկական անձնակազմի հետ փոխգործակցության հարցում

Մինչև 30.000 Եվրո արժողությամբ բուժօգնություն

Արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրական վկայագրի գինը բարձր չէ, սակայն այն թույլ է տալիս հատուցել մինչև 30.000 Եվրո (!)արժողությամբ բժշկական ծառայություններ:

Ինչպիսի չնախատեսված իրադարձություն էլ տեղի ունենա արտասահմանում, արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրական վկայագրով զբոսաշրջիկները միշտ կարող են վստահ լինել, որ կստանան ժամանակին և որակյալ բժշկական օգնություն: Այն բուժհաստատությունները, որ Ձեզ կառաջարկվի այցելել, աշխատում են որակի համաշխարհային ստանդարտներով: Մենք կլուծենք բոլոր հարցերը Ձեր փոխարեն:

Ինչու՞ մենք

Ամեն տարի հազարավոր հաճախորդներ օգտվում են հենց մեր ընկերության կողմից տրամադրվող բժշկական ապահովագրությունից: Մեկը կարող է մեկնել արտասահման գործնական այցով, մյուսները՝ ուսուցման նպատակով, իսկ ոմանք էլ վերցնում են երկար սպասված արձակուրդը և պարզապես մեկնում են հանգստանալու:

Սակայն բոլոր այս մարդկանց միավորում է մի բան՝ նրանք վստահում են մեզ իրենց անվտանգությունը՝ գտնվելով տնից հեռու: Մենք գիտենք, ինչպես արագ և որակյալ լուծել ցանկացած բարդության բժշկական խնդիրներ:

Արտասահման մեկնողների վկայագիրն ապահովում է մեր հաճախորդներին սպասարկող ընկերությունների համակարգողների և առաջատար համաշխարհային բժշկական կենտրոնների միջև համագործակցության հստակ և կարգավորված մեխանիզմ:

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: