company logo

Ընտանիք

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ներբեռնվող փաստաթղթեր
ԳՆԵԼ ՕՆԼԱՅՆ

«Ընտանիք» հատուկ ծրագիրը մշակված է ամբողջ ընտանիքը դժբախտ պատահարներից պաշտպանելու համար: Բոլոր անդամները կարող են լինել ապահովագրված մեկ պայմանագրով: Դա ձեռնտու է, քանի որ բոլորի համար մեկ վկայագիր ձևակերպելիս Դուք ավելի քիչ կվճարեք, քան եթե ձեռք բերեք ապահովագրություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Ապահովագրվել կարող է ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (18-70 տարեկան) և իր ընտանիքի անդամները (3-70 տարեկան): Ընտանիքի անդամներ են հանդիսանում`

  • կինը (ամուսինը)
  • երեխաները (այդ թվում` որդեգրված)
  • ամուսինների ծնողները, քույրեր, եղբայրներ, ովքեր հիմնական ապահովագրված անձի հետ միասին վարում են ընդհանուր տնտեսություն

Ո՞Վ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • I, II խմբի հաշմանդամները, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք
  • կայուն նյարդային կամ հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
  • անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական, նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլյոզային դիսպանսերներում
  • ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
  • ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
  • հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
  • առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք

Ի՞ՆՉՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

  • մարմնական վնասվածքներ,
  • I, II խմբի հաշմանդամության, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում
  • մահ

որոնք առաջացել են ստորև նշվածի հետևանքով.

  • դժբախտ պատահարի
  • սխալ բժշկական մանիպուլյացիաների
  • քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլոտոքսինով) հանկարծակի սուր թունավորման
  • շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
  • ջրահեղձման
  • անաֆիլակտիկ շոկի
  • մարմնի գերսառեցման

Ի՞ՆՉ ԱՐԺԵ

Դժբախտ պատահարներից ապահովագրության «ԸՆՏԱՆԻՔ» ծրագրի արժեք սկսում է 3 100 դրամից: