liga insurance

Վարորդ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր
ԳՆԵԼ ՕՆԼԱՅՆ

Վարորդ

«Վարորդ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը տրամադրում է ֆինանսական պաշտպանություն ինչպես վարորդի, այնպես էլ նրա ուղևորների համար ՃՏՊ-ի դեպքում:


Ո՞վ կարող է ապահովագրվել
Ապահովագրվել կարող է ցանկացած գործունակ վարորդական վկայական ունեցող ԱՄ-ի վարորդ (18-70 տարեկան), ով ունի մեր ընկերության հետ կնքած գործող ԱՊՊԱ պայմանագիր, և ԱՄ-ի ուղևորները ըստ ցանկության:


Ո՞վ չի կարող ապահովագրվել

  • I և II խմբի հաշմանդամները
  • կայուն նյարդային/հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
  • անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական և/կամ նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլոզային դիսպանսերներում
  • ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
  • ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
  • հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
  • առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք
  • զինվորական ծառայություն անցնող անձինք


Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար

  • մարմնական վնասվածքներ,
  • I, II խմբի հաշմանդամության,
  • «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում
  • մահ

որոնք առաջացել են ստորև նշվածի հետևանքով.

  • դժբախտ պատահարի
  • քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով հանկարծակի սուր թունավորման
  • շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
  • ջրահեղձման
  • անաֆիլակտիկ շոկի
  • մարմնի գերսառեցման

Ի՞նչ արժե

Դժբախտ պատահարներից ապահովագրության «Վարորդ» ծրագրի արժեք սկսում է 3000 դրամից: