Ինչից է պաշտպանում պայմանագիրը
Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են հետիոտնին, տուժող վարորդին, ուղևորներին և այլ անձանց պատճառված անձնական վնասները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարում տուժած ճանաչված անձանց պատկանող գույքին պատճառված վնասները.
Անձնական վնասներ.
- Առողջությանը պատճառված վնասները՝ մինչև 3,300,000 դրամ:
- Դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները)՝ չափը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
- Տուժողի մահը՝ 1,000,000 դրամ:
- Մեկ պատահարի հետևանքով տուժած բոլոր անձանց վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 33,000,000 դրամ:
Գույքին պատճառված վնասներ.
- Տուժողի ավտոմեքենային պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ:
- Տուժողին պատկանող այլ գույքին պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ:
- Մեկ տուժողի ավտոմեքենային և նրան պատկանող այլ գույքին՝ մեկ ՃՏՊ-ի արդյունքում պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է մինչև 1,800,000 դրամ:
- Մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատկանող այլ գույքին պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է մինչև 1,800,000 դրամ:
- Մեկ պատահարի հետևանքով բոլոր ավտոնեքենաներին պատճառված վնասների դիմաց վճարվող ապահովագրական հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 18,000,000 դրամ:
Եթե վնասի չափը գերազանցում է նշված գումարները, ապա տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը:
Հետաքրքրու՞մ է ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չէ: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: