liga insurance

Պրոդուկտի լրիվ նկարագրություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԱՊՊԱ

Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՊՊԱ ՕՆԼԱՅՆ

2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Այսուհետ վարորդները կարող են ինքնուրույն լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, լուսանկարել պատահարը և հեռանալ դեպքի վայրից՝ առանց սպասելու ապահովագրական ընկերության կամ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի, եթե.

  • ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, և երկուսից մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
  • ՃՏՊ-ի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,
  • Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնության դրա վերաբերյալ,
  • Տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 դրամ:

Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք ներբեռնել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով.

Կարևոր է.

Այսուհետ բոլոր վարորդներին անհրաժեշտ է մեքենայում ունենալ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևաթուղթը: Ձեր հարմարության համար այն նույնպես տեղադրված է Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում այս հղումով: Կարող եք այն վերցնել նաև մեր ընկերության ցանկացած գրասենյակից կամ գործակալից:

Չմոռանաք, որ լրացված հայտարարագիրը և լուսանկարները պետք է փոխանցվեն տուժող վարորդին, իսկ նա պետք է դրանք ներկայացնի ապահովագրական ընկերություն 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Առաքում

Մենք կառաքենք Ձեզ ԱՊՊԱ պայմանագիրը (տուն կամ աշխատանքի վայր): Գործակալի այցելությունն անվճար է: Ծառայությունը տրամադրվում է բոլոր ցանկացողներին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ուղղակի զանգահարեք մեզ (012) 88-88-88: