Էջը թարմացվել է 17.10.2023 08:58
ԱՊՊԱ ապահովագրության պայմաններ (pdf, 17950 kb)
Համաձայնեցված հայտարարագիր (pdf, 134 kb)
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու լիազորագիր անհատների համար (pdf, 38 kb)
Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը (msexcel, 16 kb)
Վերանորոգող կազմակերպություններ (pdf, 103 kb)
ԱՊՊԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Համաձայն <Անկանխիկ գործառնությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների (Հոդված 6, կետ 6)՝ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած <Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձևով>։
Հետևաբար, ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր ֆիզիկական անձը (Ապահովադիրը) ապահովագրական ընկերությանը պետք է տրամադրի իր բանկային հաշվի համարը։ Հաշիվը կարող է բացված լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկում։ Առանց Ապահովադրի բանկային հաշվի համարի առկայության ապահովագրական հատուցումները չեն վճարվելու։
ԱՊՊԱ պայմանագրի գծով հատուցումը կարող է վճարվել գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված Ապահովադրի բանկային հաշվեհամարին։ Եթե Ձեր կողմից կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված բանկային հաշվի համարը փոփոխվել է կամ նշված չէ, ապա անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրում կատարել փոփոխություն։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ
ԱՊՊԱ պայմանագրում բանկային հաշվի համար ավելացնելու համար ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության հաճախորդներին անհրաժեշտ է կատարել ստորև 3 գործողություններից որևէ մեկը․
- ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից նամակ գրել Ընկերության officesalesdivision@rgs.am հասցեին՝ նամակում պարտադիր նշելով ԱՊՊԱ պայմանագրի համարը (առանց պայմանագրի համարի նամակները չեն դիտարկվի), ԱՊՊԱ պայմանագրով Ապահովադրի (բանկային հաշվի սեփականատիրոջ) անունը, ազգանունը, Բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, կամ
- Առցանց լրացնել Բանկային հաշվի համարի տրամադրման դիմում, կամ
- Դիմել ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և տրամադրել տեղեկություններ բանկային հաշվի համարի վերաբերյալ
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ
- Դիմել ՀՀ ցանկացած բանկ հաշիվ բացելու համար։ Ձեզ հետ ունեցեք անձնագիր և սոցիալական քարտ (ՀԾՀ)
- Բանկային հաշիվ բացելուց հետո ներկայացնել այն ապահովագրական ընկերություն վերը նշված եղանակներից մեկով։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
- Առանց բանկային հաշիվ ունենալու հատուցում ստանալ հնարավոր չէ
- Բանկային հաշիվը պետք է պատկանի ԱՊՊԱ պայմանագրում նշված Ապահովադրին, այլ անձի հաշվեհամար նշելու դեպքում հատուցումը կարող է չվճարվել
- Եթե անձն ունի որևէ չմարված պարտավորություն կամ արգելանք, ապա ապահովագրական հատուցման գումարը կարող է բանկի կողմից գանձվել/բռնագանձվել հօգուտ պարտատիրոջ