Պրոդուկտի լրիվ նկարագրություն
ԱՊՊԱ
ԿԱՍԿՈ
ԱՊԿԱ. Դուք ջարդում եք, մենք՝ վճարում
Ամենը շատ պարզ է՝ ԱՊԿԱ վկայագիրը (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն) մեծացնում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պատասխանատվության սահմանաչափը: Եթե վնասի գումարը գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված գումարը, ԱՊԿԱ վկայագիրը կպահպանի Ձեր փողերը, և Դուք կխուսափեք չնախատեսված մեծ ծախսերից:
Բոլորիս հայտնի է, որ եթե ջարդում ենք այլ մարդու իրը, ապա փչացրած իրի սեփականատիրոջը կամ պետք է վերադարձնենք իրի արժեքը, այսինքն վճարենք համանման նոր իրի ձեռքբերման գումարը, կամ էլ վերանորոգենք (մեր հաշվին) այն՝ վերականգնելով նախկին տեսքը:
Այս նորմերը սահմանված են ՀՀ գործող օրենսդրությամբ: Այլ անձի գույքին պատճառած վնասի համար պատասխանատվությունը դրված է վնասը պատճառողի վրա, այսինքն այն մարդու, ով այդ իրը (այլ անձի գույքը) փչացրել է: Այդ նույն նորմը տարածվում է նաև տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա, միայն թե վնասված գույքի արժեքը կարող է լինել զգալիորեն մեծ, հասնել նույնիսկ հարյուրավոր հազար դրամների, և վերանորոգման համար պարտավոր է վճարել այն վարորդը, ով ՃՏՊ-ի պահին եղել է մեքենայի ղեկին և ճանաչվել է մեղավոր:
Այդ պատճառով, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրությունը անհրաժեշտ է այն ժամանակ, երբ վնասի չափը զգալիորեն գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված գումարը: ԱՊԿԱ-ն ավտոմեքենայի սեփականատիրոջ համար հնարավորություն է ՃՏՊ-ի արդյունքում առաջացող հնարավոր վնասների դեպքում պատասխանատվությունը փոխանցել ապահովագրական ընկերությանը, այսինքն մեզ:
Դուք վճարում եք մեզ կոպեկներ, իսկ մենք վճարում՝ միլիոնավոր դրամներ:
Վնասների չափը, որոնք մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա, մի քանի անգամ գերազանցում են պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված վնասները և այսօր կազմում են.
- Անձնական վնաս՝ 6 միլիոն դրամ յուրաքանչյուր տուժածի գծով և 18 միլիոն դրամ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի գծով
- Գույքին պատճառած վնաս՝ 3 միլիոն դրամ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի գծով:
Մենք ներկայացնում ենք ԱՊԿԱ պրոդուկտը, որի հիմնական գաղափարը պատասխանատվության գումարի մեծացումն է, որը ապահովագրական ընկերությունը իր վրա է վերցնում վարորդի փոխարեն:
Վկայագիրը բոլորովին թանկ չէ՝ ընդամենը 5.000 դրամ:
ԱՊԿԱ վկայագիրը մեծացնում է ԱՊՊԱ-ի պատասխանատվության սահմանաչափը, և այդ պատճառով Ձեզ մոտ պետք է անպայման լինի մեր ընկերության ԱՊՊԱ վկայագիր: ԱՊՊԱ վկայագիրը Ձեր ավտոմեքենայի սկզբնական և առաջնային ապահովագրությունն է:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: