liga insurance

Պրոդուկտի լրիվ նկարագրություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

«Եթե էշը հարվածել է մեքենային»

Այո՛, դուք բոլորդ լսել եք, որ ԿԱՍԿՈ-ն պաշտպանում է ավտոմեքենան գողությունից և վնասումից: Եվ դա այդպես է: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ապահովագրական դեպքերի մեծ մասը` դա երկու ավտոմեքենաների բախման արդյունք ՉԷ: Կոնկրետ օրինակների վրա տեսնենք, թե ինչպես է ԿԱՍԿՈՆ պաշտպանում Ձեր դրամապանակը ավելորդ ծախսերից:

Մենք վճարում ենք ԿԱՍԿՈ պայմանագրով նույնիսկ եթե.

  • տանիքից ընկած աղյուսը վնասել է Ձեր մեքենան
  • փոթորկի հետևանքով մեքենայի վրա ընկել է կողքի ծառը
  • տանիքից ընկած սառցալեզվակը վնասել է մեքենան (օրինակ` լաքաներկային շերտը)
  • ուժեղ կարկուտը կոխկրտել է շարժիչի ծածկոցը և տանիքը
  • կայանատեղում մեքենան քերծել է ուրիշ մեքենա
  • մեքենան նկարազարդել ենփողոցային խուլիգանները
  • շինհրապարակում վայր է ընկել վերամբարձ կռունկը՝ հենց Ձեր մեքենայի վրա

Եվ սա ընդամենը փոքր մասն է այն վնասների, որ հատուցվում են մեր ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրով: Ծածկույթում ներառված բոլոր ռիսկերը մանրամասն նկարագրված են «Ինչից է պաշտպանում վկայագիրը» բաժնում: Բոլոր այն իրադարձությունները, որոնցից վկայագիրը չի պաշտպանում, ներկայացված են «Ինչից վկայագիրը չի պաշտպանում» բաժնում:

Մեր ԿԱՍԿՈ ծրագրի առավելությունները.

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրական պրոդուկտը տրամադրում է զգալի առավելություններ, և ոչ միայն վերոնշյալները:

Քանի որ մեզ մոտ կարելի է ձեռք բերել պայմանագիր 3 -12 ամիս ժամկետով, ապա ավտոմեքենան սեզոնային օգտագործման դեպքում Դուք չեք վճարում ավել ապահովագրավճար և խնայում եք:

Բացի ԿԱՍԿՈ-ից խորհուրդ ենք տալիս նաև ապահովագրել Ձեր ՏՄ-ի վարորդին և ուղևորներին ՃՏՊ-ի հետևանք հանդիսացող դժբախտ պատահարներից:

Եթե որոշել եք գնել ԿԱՍԿՈ ապահովագրություն Ձեր ավտոմեքենայի համար, մենք կներկայացնենք Ձեզ նշված գործընթացի բոլոր մանրամասները: Դուք կարող եք վստահ լինել, որ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության ապահովագրական ծառայություններից օգտվելու դեպքում Դուք կպաշտպանեք Ձեր ընտանեկան բյուջեն չնախատեսված ծախսերից:

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: