ԱՆՀԱՏՆԵՐԻՆ
Ապահովագրվելով յուրաքանչյուրը կարող է հանգիստ ապրել
Մեծն կոմբինատոր Օստապ Բենդերը հստակ գիտեր, որ լիակատար երաշխիք կարող է տրամադրել միայն ապահովագրական վկայագիրը: Խոսքը, իհարկե, գնում է Ձեր դրամապանակի անվտանգության մասին:
Ապահովագրելով Ձեր և ընտանիքի անդամների առողջությունը, բնակարանը, մեքենան, պատասխանատվությունը ամենակարևորը, ինչ Դուք իրականում ստանում եք՝ հանգստությունն է: Եթե Ձեր մոտիկը հիվանդանա և պետք լինի դիմել բժշկի կամ տեղի ունենա վթար ու պետք լինի մեքենան վերանորոգել, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերում վճարելու եք ոչ թե դուք, այլ մենք: Իհարկե, բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե չլինեին հիվանդություններ, վթարներ, տարերային աղետներ, բայց կյանքը երկար է և ամեն ինչ պատահում է, և մեր աշխատանքը կայանում է հենց նրանում, որ թեթևացնենք Ձեր ֆինանսական բեռը, եթե տեղի ունենա ինչ-որ անկանխատեսելի անդուր իրավիճակ:
Մեր պրոդուկտները պաշտպանում են բազմատեսակ ռիսկերից, և Դուք կարող եք ընտրել այն ռիսկերը, որոնք իրատեսական են հենց Ձեր կյանքում: Կարևորը այն է, որ ընտրությունը պետք է կատարել նախապես, հակառակ դեպքում մնում է միայն փոշմանել...