Գույքի ապահովագրություն
Պատասխանատվության ապահովագրություն
Բանկային ռիսկերի ապահովագրություն
Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն
Գույքային օբյեկտները նշանակալի դեր են խաղում ձեռնարկության հաջող գործունեության մեջ:
Ձեռնարկատիրոջ խնդիրը օբյեկտների պահպանության ապահովումն է, ինչպես նաև դրանց անվտանգ սպասարկման և շահագործման պայմանների ստեղծումը: Գույքային օբյեկտի վնասումը, ոչնչացումը կամ կորուստը կարող են կտրուկ վատթարացնել կազմակերպության տնտեսական վիճակը: Ընդ որում, Դուք կարող եք ձեռք բերել համապարփակ ապահովագրություն արտադրության ընդհատումից, մեքենաների վնասումից, ինչպես նաև Ձեր բիզնեսի համար առանձնահատուկ այլ ռիսկերից:
Իսկ ինչո՞ւ ԼԻԳԱ-ԲԻԶՆԵՍ «ԳՈւՅՔ»:
- Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
- Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
- Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
- Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
- Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
- Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
- Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի կուտակած փորձի վրա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:
Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ.