liga insurance
vector

Առողջության ապահովագրություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Աշխատողների առողջության ապահովագրություն

Լուծումներ կազմակերպությունների համար՝ անկախ բժշկական ապահովագրության ձևից


Կորպորատիվ ապահովագրությունն արդյունավետ գործիք է աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման, բարձրորակ կադրերի ներգրավման և պահպանման համար: Սոցիալական փաթեթն ամրապնդում է թիմի հավատարմությունը և նպաստում բիզնեսի կայուն զարգացմանը:

Մենք առաջարկում ենք ամբողջական ծածկույթով առողջության կամավոր ապահովագրություն և առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) լրացուցիչ փաթեթներ այն աշխատողների համար, ոքեր արդեն ընդգրկված են պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում:



Բիզնեսների համար ապահովագրական ծրագրեր

1. Առողջության կամավոր ապահովագրության ամբողջական փաթեթ

Հարմար է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ապահովել իրենց աշխատողներին առավել լայն բժշկական ապահովագրական ծածկույթ: Կարող են ապահովագրվել նաև աշխատողների ընտանիքի անդամները։

Ապահովագրական ծածկույթը ներառում է:

  • Բժշկական ծառայությունների լայն շրջանակ և բարձր մակարդակի՝ առանց հերթերի սպասարկում
  • Ռիսկերի փաթեթի անհատական ընտրություն՝ հաշվի առնելով գործատուի կողմից նախատեսված բյուջեն և աշխատակազմի կառուցվածքը

Ում համար է ակտուալ․
  • Միջազգային կազմակերպություններ, ում աշխատակիցներն չեն ներառվում ԱՀԱ համակարգում
  • Խոշոր կազմակերպություններ, որոնք տրամադրում են աշխատողներին սոցիալական փաթեթ
  • Բարձր մրցակցության դաշտում գործող կազմակերպությունների կադրերի համար


2. Առողջության ապահովագրության լրացուցիչ փաթեթներ

Նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնց աշխատողներն արդեն ընդգրկված են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում և ցանկանում են լրացնել պետական փաթեթը, ապահովելով ավելի լայն ծածկույթ և բարձր պաշտպանվածություն: Կարող են ապահովագրվել նաև աշխատողների ընտանիքի անդամները։

Ում համար է ակտուալ․

Այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են արդյունավետ կառավարել սոցիալական փաթեթի ծախսերը, այդ թվում փոքր և միջին բիզնեսին:
Լրացուցիչ ծրագրերը ձևավորված են հաշվի առնելով արդեն գործող առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթը՝ ներառում են ԱՀԱ-ով չհատուցվող ծառայություններ կամ գումարներ։


ԿՈՄՖՈՐՏ + ՓԱԹԵԹ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ - 3,000,000 դրամ
Ներառում է ծառայություններ, որոնք նախատեսված չեն առողջության պարտադիր ապահովագրության ծրագրով, կամ նախատեսված են սահմանափակ ծավալով։ Դրանց թվում են․
  • ատամնաբուժություն,
  • օպտիկա,
  • տարեկան կանխարգելիչ բուժզննում և այլն։
Մանրամասներն այստեղ

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ + ՓԱԹԵԹ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ - 4,000,000 դրամ
Ներառում է ամբուլատոր բուժօգնություն և այն ծառայությունները, որոնք նախատեսված չեն առողջության պարտադիր ապահովագրության ծրագրով, կամ նախատեսված են սահմանափակ ծավալով, այդ թվում․


  • ատամնաբուժություն
  • օպտիկա
  • տարեկան կանխարգելիչ բուժզննում
Մանրամասներն այստեղ

ԱՀԱ + ՓԱԹԵԹ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ - 3,000,000 դրամ
Ներառում է առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրով չհատուցվող ծառայություններն ու հիվանդությունները, համընդհանուր ապահովագրության ծրագրով մասնակի հատուցվող ծառայությունների չհատուցվող մասը, ինչպես նաև․
  • ատամնաբուժություն
  • օպտիկա
  • անհատական հիվանդասենյակ
  • առավել ընդլայնված տարեկան կանխարգելիչ բուժզննում

Ծրագրերում ներկայացված սահմանաչափերը վերջնական չեն և կարող են փոփոխվել ըստ գործատուի հայտի: Մանրամասներն այստեղ։


ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ - 500,000 ԵՎՐՈ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ - 1,000,000 ԵՎՐՈ

Ներառում է․
  • Երկրորդ կարծիք․ միջազգային մասնագետի կողմից ախտորոշման հաստատում կամ հերքում
  • Լավագույն բուժման ընտրություն․ մենք կօգնենք ընտրել բուժման լավագույն մեթոդը, կլինիկան և համապատասխան բժշկին
  • Բուժման նախապատրաստում․ խորհրդատվություն, անհրաժեշտ հետազոտություններ և նախավիրահատական բուժում
  • Բուժում․ վիրահատություն, ռադիոթերապիա, քիմիաթերապիա և այլն
  • Հետվիրահատական խնամք․ բուժում և աջակցություն վիրահատությունից կամ միջամտությունից հետո
  • Դեղորայք և սարքավորումներ․ տրամադրվում են անհրաժեշտ դեղամիջոցներ, վիրակապային նյութեր, տնային պայմաններում օգտագործման բժշկական սարքավորումներ
  • Պրոֆեսիոնալ բուժքրոջ աջակցություն․
  • Դոնորի բժշկական ծախսեր․ եթե առկա է դոնորի անհրաժեշտություն
  • Դեղորայքի ապահովում Հայաստանում․ բուժումն արտասահմանում ավարտելուց հետո անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն պահպանողական դեղամիջոցներ Հայաստանում
Մանրամասներն այստեղ


Ինչո՞ւ ԼԻԳԱ-ԲԻԶՆԵՍ «ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆ»

  • Համապարփակ ապահովագրական լուժումներ՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար հաշվի առնելով առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթը:
  • Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
  • Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
  • Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
  • Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկն ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
  • Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
  • Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և կուտակած փորձի վրա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:


Կապ հաստատել

👉 Առողջության ապահովագրական ծրագրերի հաշվարկի առցանց հայտը հասանելի է այստեղ

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել կորպորատիվ ապահովագրության լավագույն ձևաչափը՝ ամբողջական կամավոր փաթեթ կամ լրացուցիչ ապահովագրական ծածկույթ:

+(37460) 62-20-20
personalinsurance@liga.am
Հաշվարկի հայտ