liga insurance

Բեռների ապահովագրություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Հաճախ մենք սպասում ենք բեռի ժամանմանը և նյարդայնանում, անհանգստանում, վախենում, որ այն տեղ չի հասնի կամ կհասնի վնասված: Իրականում նյարդայնանալու փոխարեն պետք է ուղղակի կնքել բեռի ապահովագրության (Կարգո) պայմանագիր ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության հետ: Կարգո պայմանագիրը թույլ կտա զսպել բոլոր այն հնարավոր կորուստները, որ Դուք կարող եք ունենալ բեռնափոխադրման ընթացքում: Այն ըստ էության գույքային ապահովագրության տեսակ է, որով փոխհատուցվում են վնասները, ծախսերը և վճարները որոնք հետևանք են բեռների վնասի կամ ոչնչացման` անկախ բեռնափոխադրման տեսակից: Կնքելով պայմանագիր մեր ընկերության հետ Դուք կարող եք հանգիստ լինել Ձեր գումարի համար:

Իսկ ինչո՞ւ ԼԻԳԱ-ԲԻԶՆԵՍ «CARGO»:

  • Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
  • Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
  • Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
  • Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
  • Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
  • Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
  • Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և կուտակած փորձի վրա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:

Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ.

+(37460) 62-20-20
corporate@ligainsurance.am