liga insurance

Ավտոապահովագրողների Բյուրո

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Օրենքի համաձայն հիմնադրված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոն է, ինքնակարգավորվող կազմակերպություն, որի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը, այդ թվում` ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը նպաստելու, այն կարգավորելու և վերահuկելու, ԱՊՊԱ-ի ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների համար մաuնագիտական վարքագծի կանոններ մշակելու միջոցով:

ԱՊՊԱ ոլորտի շրջանակներում ապահոովագրական ընկերության որոշման հետ չհամաձայնվելու դեպքում ապահովադիրը, ապահովագրված անձը կամ տուժողը կարող է դիմել Ավտոապահովագրողների Բյուրո իր շահերը պաշտպանելու նպատակով։ Ներկայացված դիմումի հիման վրա Ավտոապահովագրողների Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում լիցենզավորված փորձագետների միջոցով իրականացնում է ․

1․ Վնասի չափի կրկնակի փորձաքննություն

2․ Պատահարի առաջացման պատճառների մասով կրկնակի փորձաքննություն․

ա) Մեղավորության և վթարի մեխանիզմի համապատասխանության որոշում

բ) Մեղավորության և վթարի մեխանիզմի համապատասխանության և ներկայացված վթարի հետ ՏՄ-ների վրա առկա հետքերի համատեղելիության որոշում

Ավտոապահովագրրողների Բյուրոյին ներկայացվող կրկնակի փորձաքննության դիմումը հաճախորդները լրացնում են առցանց մեր կայքում։ Կարևոր է՝ առաջին հերթին անհրաժեշտ է կատարել վճարում, ինչից հետո լրացվում է առցանց դիմումը և վճարման անդորրագիրը կցվում է դիմումին։ Ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է ուղեցույցում։ Ստորև ներկայացված են համապատասխան հղումներ․

Կրկնակի փորձաքննության դիմում ներկայացնելու ուղեցույց

Կրկնակի փորձաքննության առցանց դիմում

Ավտոապահովագրողների Բյուրո

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի - ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00,

Ընդմիջում` 13:00-14:00

Հասցե` ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2

Հեռախոս` (011) 55-17-55

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բյուրոյի կայքում ստորև բերված հղումով.

http://www.appa.am/

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ինտերնետային կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: