company logo

Ֆինանսական հաշտարար

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50:24

Ներբեռնվող փաստաթղթեր

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով:

Գրասենյակը ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:


Գրասենյակն անկախ կառույց է, ունի առանձին կառավարման և ֆինանսավորման համակարգ: Հաշտարարը նշանակվում է Գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս: Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց հերթին նշանակվում են մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության, մեկը` Կենտրոնական բանկի խորհրդի, չորսը` կազմակերպությունների միությունների և մեկը` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից:

Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով. վճարների չափը յուրաքանչյուր տեսակի կազմակերպության համար սահմանվում է օրենքով:

Հաշտարարի գործունեության նպատակներն են.

ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,

սպառողների պահանջների անվճար քննությունը,

ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի - ուրբաթ` 9:00- ից մինչեւ 18:00,

Ընդմիջում` 13.00-14.00

Հասցե

Երևան, Մովսես Խորենացու փ. 15

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` + (374 60) 701111

Ֆաքս` (37410) 58-24-21

Էլ. փոստ` info@fsm.am

Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ֆինանսական համակարգիհաշտարարի կայքում ստորև բերված հղումով.

http://www.fsm.am/

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ինտերնետային կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: