company logo

Օգտակար հղումներ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ներբեռնվող փաստաթղթեր

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը հանդիսանում է ֆինանսական համակարգի կարգավորում և վերահսկողություն իրականացնող պետական մարմին։ Այլ գործառույթներից բացի նաև իրականացնում է ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանություն և ֆինանսական կրթում։

Կենտրոնական Բանկի կայքում <Սպառողի համար> էջում կարող եք ծանոթանալ հետևյալ օգտակար տեղեկատվությանը․

  • ֆինանսական կազմակերպությունների տվյալներին
  • Տրամադրվող ֆինանսական ծառայություններին և դրանց հետ կապված օրենսդրությանը
  • Ֆինանսների մասին հաճախ տրվող հարցեր
  • ֆինանսական կազմակերպությունների դեմ բոցոք ներկայացնելու կարգին

Հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 6

Էլ․հասցե՝ info@cba.am

Կայք` cba.am

Հեռախոսահամար՝ +(37410) 592-697

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐ (ABC FINANCE)

abcfinance.am կայքը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացման հանրային հարթակ։ Կայքում յուրաքանչյուրը կարող է ստանալ պարզ, անաչառ և վստահելի տեղեկատվություն ֆինանսների մասին, ինչի շնորհիվ դառնալ իրազեկ ֆինանսական ոլորտում և պաշտպանել սեփական իրավունքները և շահերը։

Էլ․հասցե՝ consumerinfo@cba.am
Հեռախոսահամար՝ +(37410) 592-697

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ (FININFO)

fininfo.am կայքը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական ծառայությունների համեմատման առցանց գործիք։

Էլ․հասցե՝ consumerinfo@cba.am
Հեռախոսահամար՝ +(37410) 592-697

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը պատասխանատվություն չի կրում նշված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, և պատասխանատվություն չի կրում այդ ինտերնետային կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: